ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 16 մարդ, հարցաքննվել է նաև ռուս գործարարը
10:40, 07.08.2020 | mamul.am
5494 | 0

Բեյրութում ոստիկանությունը ձերբակալել է նավահանգստի վարչակազմի 16 պաշտոնյայի, այդ թվում Բեյրութի նավահանգստի տնօրենին, հայտնում է լիբանանյան LBC International հեռուստաընկերությունը: Նշվում է, որ քննության նախնական փուլը մոտենում է ավարտին, արդեն հարցաքննվել է 18 անձ, գրում է France Presse-ը։ Կիպրոսի ոստիկանությունն Ինտերպոլի խնդրանքով գտել և հարցաքննել է Rhosus նավի սեփականատիրոջը, ում բեռը դարձել է Բեյրութի նավահանգստում պայթյունի պատճառը, հայտնել է Reuters-ը:

Սակայն, ոստիկանությունը չի հայտնել հարցաքննված անձի ինքնությունը։
Սակայն գործակալությունը կարողացել է տեղեկություն ստանալ, որ խոսքը գնում է ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինի մասին: Նրան հարցաքննել են իրեն պատկանող տանը:
Հիշեցնեք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր