ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ծռիստական դիսկուրսի հավատարիմ մի կին ինձ անվանել է «օբյեկտ»». Վահագն Թևոսյան
15:00, 07.08.2020 | mamul.am
3772 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծռիստական դիսկուրսի հավատարիմ ջատագով մի կին ինձ անվանել է «օբյեկտ» մի ձևակերպմանս համար, որտեղ ասում եմ հետևյալը. «Իմ անձնական վերաբերմունքն Ամուլսարի խնդրի շուրջ որոշակիորեն տարբերվում է այն վերաբերմունքից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ, պարտավոր եմ որդեգրել՝ իմ գործունեության ընթացքում։ Ես կարող եմ անձնական կարծիք ունենալ տարբեր երևույթների մասին, բայց որպես պաշտոնատար անձ՝ պարտավոր եմ հետևողական լինել, որպեսզի ցանկացած պրոցես ընթանա իրավական նորմերի շրջանակում՝ պարտադիր կերպով, որովհետև դա մշակույթ է, որը պարտավոր ենք փոխանցել»: Երկրորդ նախադասությունը բնականաբար դեն է նետել. մանիպուլյացիայի կանոնները դա են պահանջել:

Ըստ այդմ կրկնում եմ նույնը՝ այլ ձևակերպմամբ, որ ավելի հասկանալի լինի. իմ անձնական վերաբերմունքն այդ կնոջ էության և ունակությունների նկատմամբ էականորեն տարբերվում է այն դիրքորոշումից, որը ես՝ որպես պաշտոնատար անձ պարտավոր եմ որդեգրել իմ գործունեության ընթացքում՝ հարգել սույն տիկնոջ ինքնարտահայտման իրավունքը և համակեցության կանոնների համաձայն՝ ըմբռնումով մոտենալ նրա գոյությանը ինձ հետ նույն կենսամիջավայրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր