ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Առողջապահության նախարարությունը կա՛մ լուռ է, կա՛մ ապատեղեկատվություն է տրամադրում». Վահագն Վարագյան
19:35, 07.08.2020 | mamul.am
3397 | 0

«Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարությունը լուռ է: Լուռ է, ինչպես միշտ, երբ պետք է խոսի: Կամ խոսում է, բայց բացահայտ ապատեղեկատվություն տրամադրում, ինչպես դա արեց կորոնավիրուսի պարագայում: Հետևանքը տեսնում ենք՝ աղետ և խայտառակություն, որ 1000 մարդու կյանք խլեց: Նույնն ենք փաստում նաև Սևանի պարագայում։ Մեզ չտրամադրելով որևէ հետազոտության արդյունքներ՝ այս մարդկանց միակ խնդիրը հարցը ծածկադմփոց անելն է ու ինչ-ինչ մարդկանց փող աշխատելու հնարավորություն տալը: Հիմքեր կան մտածելու, որ կանաչած Սևանի ջրի իրական վտանգները չի ներկայացվել հանրությանը, որպեսզի իմքայլականների հետ ուղիղ կապ ունեցող շրջանակներ Սևանի ափին բիզնես ծավալեն ու փող աշխատեն: Եվ այս ամենը մեր ժողովրդի առողջության հաշվին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր