ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ինչպե՞ս են Լևոն Սարգսյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխում
15:35, 07.08.2020 | mamul.am
5718 | 0

Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվեց 52-ամյա Լևոն Սարգսյանը։

Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։ Լևոն Սարգսյանը ներկայացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

Օգոստոսի 6-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ հետախուզվող Լևոն Սարգսյանը տեղափոխվեց Հայաստան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր