ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Որքա՞ն գումար են Բեյրութին հատկացրել ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Ադրբեջանը
16:40, 07.08.2020 | mamul.am
7334 | 0

Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ ծնունդով լիբանանցի փաստաբան Ամալ Քլունին, 100 հազար դոլար են նվիրաբերել Լիբանանում գործող բարեգործական երեք հիմնադրամներին՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին օգնելու համար, գրում է Variety ամսագիրը:

Հայտարարության մեջ Քլունի ամուսինները նշում են, որ գումարը կփոխանցվի երեք կազմակերպությունների՝ Լիբանանի Կարմիր խաչին, Impact Lebanon-ին և Baytna Batak-ին։

Ամերիկյան իշխանությունները Լիբանանին կհատկացնեն 17 մլն դոլար որպես արտակարգ օգնություն։ Այս մասին հայտնի է դարձել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան Twitter միկրոբլոգում արված գրառման միջոցով։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Լիբանանին տրամադրել 5 միլիոն ֆունտ ստերլինգ (6,6 միլիոն դոլար) որպես մարդասիրական օգնություն: Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի՝ բացի ֆինանսական օժանդակությունից, Լոնդոնը Լիբանան կուղարկի նաև բժիշկների, փրկարարների և կինոլոգների, հայտնում է BBC-ն: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը HMS Enterprise հետազոտական նավը կուղարկի Բեյրութ՝ օգնելու վերականգնել նավահանգիստը:

Կանադայի իշխանությունները որոշել են Լիբանանին տրամադրել 5 միլիոն կանադական դոլար (մոտ 3,8 միլիոն դոլար)՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Կանադայի միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը: Կորեայի Հանրապետության իշխանությունները մտադիր են մարդասիրական օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ 1 միլիոն դոլարի չափով: Այս մասին ասված է Հարավային Կորեայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը ստորագրել է հրամանագիր՝ համաձայն որի Բեյրութին կհատկացվի 1 միլիոն դոլար օգնություն՝ վերացնելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր