ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
««Լիդիան»-ի 500 միլիոն դրամն ի՞նչ նպատակով է ծախսվել». լրագրողը՝ Ջերմուկի քաղաքապետի խորհրդականին
17:30, 07.08.2020 | mamul.am
2662 | 1

Ջերմուկի քաղաքապետի խորհրդական Հայկ Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Լիդիան»-ի տնակների տեղափոխման ձգձգումը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ձեռք բերեն:

Խորհրդականը նաև հայտնեց, որ «Լիդիան»-ի տնակները նախկին տեղում չեն տեղադրվի, քանի որ ժամանակին չափագրումը սխալ է եղել: Լրագրողի հարցին, թե չափագրող ընկերությունը պատասխանատվության չի՞ ենթարկվելու, խորհրդականը պատասխանեց՝ ոչ, քանի որ գործընկերային հարաբերություններ կան, և ոչ բոլոր խախտումների համար են վարչական տույժի ենթարկում ընկերություններին:

Լրագրողի հարցին, թե «Լիդիան Արմենիա»-ի կողմից վարձակալված տարածքների համար փոխանցված 500 միլիոն դրամն ի՞նչ նպատակով է ծախսվել, խորհրդականը պատասխանեց, որ ժամանակին Գնդեվազ համայնքին է փոխանցվել, իսկ հիմա, համայնքների խոշորացման հետ կապված, փոխանցումը կատարվել է Ջերմուկ համայնքին և ծախսվել է համայնքի կարիքների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր