Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ավելի քան 530 ստորագրությամբ բաց նամակ՝ վարչապետին ու Երևանի քաղաքապետին
19:25, 07.08.2020

Շուրջ 534 ստորագրությամբ բաց նամակ է հղվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. «Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր տարակուսանքն ու վրդովմունքն ենք հայտնում Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման շուրջ զարգացումների վերաբերյալ։

Անթույլատրելի է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը: Քրեա-օլիգարխիկ համակարգի հետ համագործակցած իշխանությունները մեր մայրաքաղաքը հետևողականորեն դարձրել և դարձնում են անցյալ չունեցող քաղաք: Մասնավորապես թիրախավորված է Կենտրոն թաղամասը: Այսօր հերթը հասել է մանրածախ առևտրականացման պատճառով ժողովրդական միջավայրում «Ֆիրդուս» անվանված թաղամասին: Լինելով Երևան քաղաքի պատմա-ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից մեկը, իշխանությունների թողտվությամբ այն վերածվել է անխնամ և փնթի միջավայրի այն դեպքում, երբ որոշ խնամքի դեպքում կարող էր և կարող է դառնալ Երևանի ոչ վաղ անցյալը ներկային կապող նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային միջավայր: Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է: Երևանի անցյալը միայն թամանյանական Երևանը չէ: Խորհրդային մոդեռնիզմը իր դրական ներդրման հետ չկարևորեց Երևան քաղաքի նույնիսկ 19-րդ դարի պատմության վավերական վկայությունները պահպանելու անհրաժեշտությունը: Բայց խորհրդային ճարտարապետության առանձնահատկություններից մեկը ըստ էության գաղութային ժողովուրդների ինքնության խորհրդայնացումն էր նաև այդ ժողովուրդների անցյալի ոչնչացմամբ, որից, թվում է, պիտի հրաժարվեինք Հայաստանի ինքնիշխայնացմամբ: Ցավոք մենք գնացինք հակառակ ճանապարհով: Այսօր Երևանի նախախորհրդային անցյալից քիչ բան է մնացել, և հիմա կարծեք ընթացքի մեջ է այդ քիչը նույնպես ոչնչացնելու անհագուրդ ծրագիրը:

Եթե խնդիրը ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծածն իրագործելն է, ամենևին պարտադիր չէ այն անպայման Երևանի կենտրոնում իրագործել, առավել ևս՝ անցյալի քիչ վկայություն թաղամասի հաշվին: ՝ Անհավատալի է, որ Հյուսիսային պողոտայի տխրահռչակ հեղինակը, որն իր մեղքի մասնաբաժինն ունի պատմա-մշակությային հուշարձանների ոչնչացման և բազմաթիվ ընտանիքների ունեզրկման գործում, այսօր շարունակելու է արդեն ավանդականացող երևույթը՝ Երևանի անձնագրի հերթական էջը պոկել և սոսնձել նոր էջ՝ Թամանյական Երևանի վրա իշխող, ճնշող մի նոր մոդեռն ներկայացվող միկրո-թաղամասով:

Այս կարևորագույն խնդրին ավելանում է օրինականության տեսակետից աշխատանքների խնդրահարույց ընթացքը, քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի ու համապատասխան թույլտվությունների պակասը և վարչական դատարանում գերակա շահի որոշումը վիճարկող ընթացիկ գործի առկայությունը։ Սրան գումարած՝ թաղամասի բնակիչների նկատմամբ հերթական ծաղրը՝ չնչին գումարը, որը նրանց առաջարկվել է դեռևս 2018թ. Հյուսիսային և Գլխավոր պողոտաների վատագույն ավանդույթներով:

Զազրելի է այս նախագծի իրականացմանը խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ»-ի հետ անմիջական կապ ունեցող անձանց և կազմակերպությունների, իրականում մասնիկների տրոհված նույն Գլենդել Հիլզի դերակատարումը:

Մենք պահանջում ենք՝

- Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները,

- Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը,

- Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ,

- Բաց մրցույթ հայտարարել և ընտրել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ:

Հարգանքով`

Զարուհի Մուրադյան, ՀՀ Նկարիչների միության անդամ
Հրանուշ Խառատյան, Ազգագրագետ, ՊԳԹ
Հենրիկ Բախչինյան, ԲԳԴ
Գայանե Շագոյան, մշակութային մարդաբան, ՊԳԹ
Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչ
Յուլիա Անտոնյան, Մշակութային մարդաբան,ՊԳԹ
Գոհար Մուրադյան, ԲԳԴ, Մատենադարան
Արծվի Բախչինյան, ԲԳԹ
Վահրամ Մարտիրոսյան, Գրող, կինոդրամատուրգ, լրագրող
Աշոտ Ադամյան,Դերասան, ռեժիսոր
Արմինե Գեղամյան, Լրագրող, խմբագիր
Լուսինե Հովհանիսյան, Լրագրող
Ռուբեն Առուտչյան, ՀՀ վաստակավոր նկարիչ
Սեդա Գրիգորյան, Վավերագրող ռեժիսոր
Տիգրան Հեքեքյան
Հասմիկ Պապյան, Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ
Նարինե Աբգարյան, գրող
Արամ Պաչյան, գրող
Աննա Մայիլյան, երգչուհի, Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր
Սարգիս Աղամալյան, օպերային թատրոնի մեներգիչ ՀՀ վաստակավոր արտիստ
Տիգրան Ամիրյան, ԲԳԹ, գրականագետ
Արթուր Իսպիրյան, երգիչ, Երևանի ավագանու անդամ
Լեւոն Խալաթյան, ՖՄԳԹ
Դավիթ Մաթևոսյան, ռեժիսոր, Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն
Արեգ Քեշիշյան, Ճարտարապետ/Ձեռներեց
Հայկուհի Մուրադյան, մշակութաբան
Արտավազդ Եղիազարյան, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող
Դիաննա Սահակյան, մշակութաբան
Արմեն Աբրոյան, ճարտարապետ
Լուսինե Գրիգորյան, մեդիա մասնագետ
Կարեն Թովմասյան, միջազգայնագետ-պատմագետ, լրագրող
Աշոտ Սիմոնյան, ճարտարապետ
Մարինա Դիլանյան, նկարիչ
Նատալիա Օհանյան, ճարտարապետ
Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
Սուսաննա Մկրտչյան, թարգմանիչ, բանասեր
Սոսե Ղլեջյան, բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Տիգրան Հայրապետյան, ճարտարագետ
Լուսինե Խառատյան, Մշակութային մարդաբան
Էդիթ Սողոմոնյան, կրթության կառավարման մասնագետ
Ալեքս Միրզոյան, երաժիշտ, մշակութային միջոցառումների կազմակերպիչ
Աստղիկ Սիմոնյան թատերագիր, կինոդրամատուրգ
Մարիամ Ավագյան ԿԳԹ, դոցենտ
Էդուարդ Բագրատունի, լուսանկարիչ
Տորք Դալալյան, լեզվաբան-բանագետ
Նելլի Շիշմանյան, վավերագրող լուսանկարիչ, դիրիժոր
էսթեր Հակոբյան, զարգացման ծրագրերի կառավարիչ
Աղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբան
Հերիքնազ Հարությունյան, բանասեր
Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
Գոհար Ստեփանյան, ազգագրագետ, պ․գ․թ․
Վիլյամ Կարապետյան, նկարիչ-դիզայներ
Դավիթ Մարգարյան, ՏԳԹ
Արտեմ Սադոյան ՏՏ գործարար
Սոնա Տոնիկյան, արևելագետ
Ջավահիր Այվազյան, ինժեներ քիմիկ-տեխնոլոգ
Իննա Մխիթարյան, ֆոտոլրագրող
Արամ Ղանալանյան, ճարտարապետ "Ռաֆայել Իսրայելյան" հիմնադրամի համահեղինակ
Գագիկ Աղասարյան, ճարտարապետ
Էմմա Ֆահրադյան ճարտարապետ ճարտարապետների միության անդամ
Սամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչ
Արթուր Աթայան, արվեստաբան, ՀԳՊԱ դասախոս
Նարբե Պետրոսյան, "Ստորակետ Ճարտարապետական Արվեստանոց" համահիմնադիր-ճարտարապետ
Հասմիկ Սողոմոնյան նկարիչ-դիզայներ
Զարուհի Սիմոնյան, սոցիոլոգ
Առնոլդ Հակոբյան, ՏԳԹ
Գևորգ Եղիկյան, ֆմգթ, տվյալագետ, քաղաքային պլանավորող
Հասմիկ Մանուկյան, արաբագետ
Շողեր Մաթևոսյան, "Չորրորդ իշխանություն" թերթի գլխավոր խմբագիր
Անահիտ Մանուկյան, բժիշկ-ստոմատոլոգ
Նաիրա Սահակյան, Իսլամագետ
Դավիթ Ֆիդանյան, պատմաբան
Աշոտ Գևորգյան, քաղաքագետ
Լիանա Եղիազարյան, լրագրող
Պետո Պողոսյան, նկարիչ
Վահրամ Աղաբալյան, ծրագրավորող
Սոնա Գրիգորյան, արաբագետ
Տաթև Հակոբյան, լուսանկարիչ
Լիլիթ Վաղարշյան, նկարիչ
Դավիթ Սիմոնյան, ուսանող
Բագրատ Անդրեասյան, տնտեսագետ
Արեգ Նազարյան, երգահան
Սամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետ
Սիլվա Աղաջանյան, բանասեր֊հոգեբան
Մովսէս Տէր Գէորգեան, Ճարտարապետ
Հասմիկ Բարխուդարյան, արվեստաբան, մշակութային լրագրող
Աղավնի Հարությունյան, հաղորդակցության փորձագետ
Մարգարիտ Սարգսյան, դաշնակահար
Սերինե Ավետիսյան, հոգելեզվաբան
Իզաբելլա Ղազարյան, ԵՊՀ
Անդրանիկ Տոնոյան, ճարտարապետ
Գուրգեն Բաղդասարյան/ իրավաբան, օպերային երգիչ
Նաիրա Մուրադյան, ռեժիսոր անիմատոր
Հայարփի Սահակյան, ՓԳԹ
Արևիկ Օհանյան, Կրթության կառավարման մասնագետ
Անուշ Արշակյան. տնտեսագետ, արվեստի նախագծերի համակարգող
Արծրուն Պիվազյան, քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող
Հարություն Թումաղյան, ճարտարապետ, կոնցեպտ արտիստ
Լուսինե Քարամյան, իրավաբան
Գրետա Նիկողոսյան, թարգմանիչ, ծրագրերի համակարգող
Արփի Մաղաքյան, ռեժիսոր, «Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակ
Դիանա Գազարովա, լեզվաբան, ԵՊՀ
Լիլիթ Հովհաննիսյան, արվեստաբան
Դավիթ Նահատակյան, ճարտարապետության թեկնածու
Հասմիկ Իսրայելյան, ուսուցիչ, լրագրող
Ալիսա Ջամալյան, եվրոպագետ
Գայանե Ղազարյան, սոցիոլոգ
Արտակ Առաքելյան, հաշվապահ, ակտիվիստ
Կարին Պօղոսեան, ճարտարապետ
Լիա Մխիթարյան, լեզվաբան
Արեգ Ասատրյան, ճարտարապետ-փորձագետ, Նյու-Յորք
Մարգարիտա Վարդանյան, ԱԺ նախկին պատգամավոր, գրող
Մհեր Ղազարյան, Ճարտարապետ
Քրիստինա Պողոսյան, սոցիոլոգ
Մարիամ Կիրակոսյան, ԵՊՀ, հայոց լեզվի դասախոս
Զոյա Հակոբյան, մաթեմաթիկ-տնտեսագետ
Հասմիկ Աղաբաբյան, գիտաշխատող, ՔԳԹ
Նատալյա Մարտիրոսյան, ՔԳԹ
Սվետլանա Մուրադյան,լրագրող
Հասմիկ Հակոբյան, գրականագետ, ԲԳԹ
Լիլիթ Բաբայան, ճարտարապետ
Նարեկ Հարությունյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Նարեկ Սուքիասյան, քաղաքագետ
Անահիտ Սահակյան, ձեռնարկատեր
Ռուզաննա Ծատուրյան, ազգագրագետ
Շուշանիկ Հարությունյան, սոցիոլոգ
Կարեն Կարակոզով, արևելագետ, գործարար
Սիրանուշ Սարգսյան, պատմաբան-քաղաքագետ
Շաղիկ Մաթևոսյան, միջազգային իրավունքի մասնագետ
Աշոտ Ալեքսանյան - քաղաքագետ
Մերի Մուսինյան, լրագրող
Նելլի Մկրտչյան, Այբուբեն թարգմանչական կենտրոնի խմբագիր
Շուշանա Սիրականյան, քաղաքագետ
Շաքէ Ամիրեան Պետրոսեան, լրագրող
Մարի Չաքրյան, գեո- էկոլոգ
Անի Այվազյան, նկարիչ
Արփինե Սարիբեկյան, արվեստաբան
Անուշ Չուբարւան, գեղանկարիչ
Նելլի Փայտյան, միջազգայնագետ
Ռայա Հակոբյան, բժշկուհի
Սահակ Պողոսյան, քանդակագործ
Սուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ, համադրող
Գրիգոր Խաչատրյան Պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավար
Մարիամ Մուղդուսյան, գեղանկարիչ
Հասմիկ Սիմոնյան, բանաստեղծ
Սևակ Արամազդ, բանաստեղծ, արձակագիր
Լեւոն Գյուլխասյան, կոմիկսարար
Արման Գրիգորյան, քաղաքագետ
Սամվել Հովհաննիսյան
Սոնա Միքայելյան գրականագետ
Արա Մովսիսյան, մաթեմատիկոս
Նիկա Շեկ, ռեժիսոր
Հասմիկ Կնյազյան, մշակութային մարդաբան
Բելլա Մարգարյան, կառավարման ծրագրերի մասնագետ
Զարուհի Հայրապետյան, սոցիալական մասնագետ
Լիլիթ Մնացականյան, հոգեբան
Մարիա Հովումյան, Կառավարման խորհրդատու
Արամ Մկրտչյան տնտեսագետ
Կարեն Շիկոնյան, ճարտարագետ
Սվետլանա Անանյան, ճարտարապետների միության անդամ
Մարո Սարգսյան, նկարիչ, ՀՀ Նկարիչների միության անդամ
Ստեփան Կակոսյան, ծրագրավորող
Արման Սուլեյմանյան լրագրող
Շողակաթ Մլքե-Գալստյան, Միհր Թատրոնի համահիմնադիր, սոլիստ
Լիլիթ Հակոբյան, կինոգետ
Օվսաննա Քարամյան, լեզվաբան, արվեստաբան
Կարեն Գասպարյան տնտեսագետ
Անահիտ Հայրապետյան, ֆոտոլրագրող
Ելենա Խաչվանքյան, տնտեսագետ
Կարեն Ազատյան, ծրագրավորող
Դիանա Հակոբյան, նկարիչ
Միքայել Մկրտչյան, Ճարտարապետ
Գարեգին Ալեքսանյան, ֆոտոլրագրող
Կարին Գրիգորյան, թարգմանիչ, խմբագիր
Նազիկ Արմենակյան, վավերագրող լուսանկարիչ/ 4Պլյուս
Թամարա Գևորգյան, կառավարման համակարգերի մասնագետ
Դիանա Գրիգորյան արվեստաբան, զբոսավար
Հովհաննես Մարգարյան, նկարիչ
Վաչե Ջիհանյան, Երջանկության նախարար
Տաթևիկ Սարգսյան, նախագծերի համակարգող
Արմենակ Դովլաթյան, Հայաստանի կանաչների կուսկացության նախագահ
Անահիտ Զարդարյան, նկարիչ, ՀՆՄ անդամ
Ռոբերտ Այվազյան, նկարիչ, ՀՆՄ անդամ,
Մարթա Այվազյան, նկարիչ, ՀՆՄ անդամ
Սյուզան Մելիքյան, անիմատոր
Սոֆյա Մանուկյան, իրավապաշտպան
Անահիտ Մարկոսյան, NAIRIAN ընկերության հիմնադիր
Սաթենիկ Վարդանյան, ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ
Սաթիկ Ստեփանյան, կինոճարտարագետ, պրոդյուսեր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ
Կարինե Մովսեսյան, բանասեր
Ժանետա Ասատրյան, ճարտարապետների միության անդամ
Մարիամ Կարապետյան, բանասեր
Ելենա Վարդանյան, լեզվաբան, թարգմանիչ
Դիանա Խոպշանոսովա ճարտարապետ, Ճարտարապետների միության անդամ
Տաթևիկ Հովակիմյան, դերասանուհի
Աշոտ Սաժումյան, ճարտարապետ
Գևորգ Գիլանց, գրող, թարգմանիչ
Սևակ Քարամյան, ՔԳԹ
Եվա Փիլոսյան, օնլայն մարքեթինգի մասնագետ, թարգմանիչ, զբոսավար
Տիգրան Հովակիմյան, Բժիշկ-ստոմատոլոգ, ԲԳԹ
Սիրանուշ Թումանյան, մաթեմատիկայի ուսուցիչ
Տիգրան Ավագյան, Երիտասարդների Հնարավորությունների ակումբ հկ համահիմնադիր նախագահ
Աշոտ Սնխչյան, ճարտարապետ
Արմինե Սնխչյան, ճարտարապետ
Աննա Նիկողոսյան, դասախոս, ԵՊՀ
Ալվարդ Ավետիսյան, ռեժիսոր
Յանա Մանթաշևա, եվրոպագետ
Սոնա Մելիք-Քարամյան, հոգեբան
Սյուզաննա Բոշյան սոցիոլոգ
Դավիթ Պետրոսյան, անկախ լրագրող
Սարգիս Հովհաննիսյան, Արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ դասախոս
Անուշ Արշակյան, մշակութաբան
Քրիստինե Աբրահամյան, դիզայներ
Լիլիթ Հակոբյան, կինոգետ
Տաթևիկ Մկրտչյան, արաբագետ
Հայկ Վարդանյան, օպերային երգիչ, մենեջեր
Ալեքսեյ Մանուկյան, արվեստագետ, հողագործ, բլոգեր
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, բնապահպան
Զառա Բուդաղյան, Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար
Քրիստինա Ղազարյան , բժիշկ֊հոմեոպաթ
Զառա Նազարյան, երաժիշտ,արվեստաբան
Միքայել Նազարյան, քանդակագորձ
Շողակաթ Հակոբյան, ճարտարապետ
Սիրանուշ Դվոյան, գրականագետ, ՀԱՀ դասախոս
Մկրտիչ Մաթեւոսյան, նկարիչ
Վրեժ Քասունի, գեղանկարիչ, երգիծանկարիչ, անիմատոր, ՌեԱնիմամիա փառատոնի տնօրեն
Մարալ Դինք Քասունի, լրագրող, ԱԿՈՍ
Մարինե Մարգարյան դաշնակահարուհի, մանկավարժ
Լիլիթ Մովսիսյան, կինոռեժիսոր
Անուշիկ Մկրտչյան, ծրագրերի համակարգող «Հոդված 3 » մարդու իրավունքների ակումբում
Նվարդ Երկանյան, WHY գրաֆիկական դիզայն փառատոնի համահիմնադիր, արվեստագետ
Արուսյակ Տերչանյան պ.գ. Թ
Վիգեն Գալստյան, արվեստաբան, համադրող
Աիդա Պապիկյան, մշակութաբան
Գոհար Խաչատրյան, հոգեբան
Անժելա Ֆրանգյան քաղաքացի, կինոգործիչ
Հովհաննես Նազարեթյան, լրագրող
Աննա Մեխակյան, բանասեր
Իրինա Ավետիսյան, բանասեր, թարգամնիչ
Վարդան Ջալոյան, Արվեստի քննադատ, արվեստի քննադատների միջազգային միության անդամ
Համլետ Մելքումյան, մշակութաբան, զբոսավար: "Ֆիրդուս. Շուկան և Երևանի քաղաքային հիշողությունը" քաղաքի մարդաբանական հետազոտության հեղինակ
Լուսինե Մաթևոսյան, դիզայներ
Անահիտ Ղազարյան, հետազոտող, փոդքասթեր
Արա Պետրոսյան, զբոսավար
Արինէ Սուքիասյան Ճարտարապետ
Ինեսսա Ռևազյան, ճարտարապետ
Տաթևիկ Թադևոսյան, իրավագետ
Փիրուզա Խալափյան, լուսանկարիչ/4Պլյուս
Լուսինե Ազարյան, երգչուհի
Վիկտորիա Ավակովա, բժիշկ
Ռուբեն Մալայան, գեղագիր, Ամերիկյան Համալսաևանի դասախոս
Նատալի Հարությունյան, դիզայներ
Լիաննա Անդրիասյան Կոմպոզիտոր
Ռուզան Զաքարյան «Arvest.am»- հանդեսի գլխավոր խմբագիր
Վարուժան Հոկտանյան, հակակոռուպցիոն փորձագետ
Անահիտ Խաչատրյան, Արտ տնօրեն
Վաձ Ղազարյան Ինտերֆեյս նախագծող
Նունե Դիլանյան, բանասեր
Անի Ալեքսանյան, երկրագետ, լեզվաբան
Անուշ Առաքելյան, նկարիչ
Գևորգ Մշեցի-Ջավրուշյան նկարիչ-քանդակագործ
Արման Ազիզյան, ուսանող
Սոնա Մարգարյան, կինոգործիչ
Արման Ազիզյան, ուսանող
Սոնա Մարգարյան, կինոգործիչ
Լիլիթ Մելիքսեթյան, գրականագետ, թարգմանիչ
Նինա Ստեփանյան-Ղանդիլյան, էթնոբուսաբան
Լուիզա Խաչումյան արվեստաբան, համադրող
Գոհար Սարգսյան, նկարիչ
Դիանա Զարդարյան, հնագետ
Արգամ Այվազյան, հայագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Մեսրոպ Անդրիասյան - Ճարտարապետ
Լևոն Քալանթար, ռեժիսոր
Գուլնարա Շահինյան, միջազգային փորձագետ
Սամվել Շահինյան, վերլուծաբան
Անահիտ Բախշյան
Մարգարիտ Փիլիպոսյան
Արա Փահլևանյան
Նելլի Մարդանյան
Խաթուն Ատիկյան
Նվարդ Մանասյան
Ինգա Զառաֆյան
Արեգ Պետրոսյան
Աննա Մաթևոսյան
Հրանտ Տեր-Աբրահամյան
Դինա Անանյան
Հակոբ Հակոբյան
Վիկա Սուքիասյան
Սոֆյա Հակոբյան
Ռիմա Իսպանդարյան
Զարուհի Քոչարյան
Հարութ Գյամջյան
Լիլիթ Օնանյան
Աննա Սիմոնյան
Անի Հովսեփյան
Լևոն Բաբամյան
Տաթևիկ Մելիքյան
Սուրեն Խառատյան
Նաիրա Գյուլնազարյան
Անահիտ Հայրապետյան
Լիլիթ Հարությունյան
Մարինա Գասպարյան
Ստեփան Կակոսյան
Արմինե Բոյաջյան
Անահիտ Խանոյան
Զարուհի Ամատունի
Նազելի Օհանյան
Սոնա Մալխասյան
Արուսյակ Սիմոնյան
Սևակ Խաչատրյան
Մանե Մամյան
Ջուլիետ Մարտիրոսյան
Անի Մելքոնյան
Գալուստ Ենոքյան
Աշոտ Սիմոնյան
Անահիտ Ասատրյան
Սուսաննա Բաղդասարյան
Մարինե Մարգարյան
Անահիտ Լոռեցյան
Գայանե Դումանյան
Անահիտ Խաչատրյան
Աստղիկ Սիմոնյան
Նառա Բադալյան
Ներսես Գևորգյան
Լիանա Ալեքսանյան
Արմինե Ալոյան
Ալլա Կարապետյան
Պարգև Վարդանյան, ճարտարապետ, Նյու Յորք
Նունե Քանանյան
Մարինե Կարապետյան
Վարդան Հակոբյան
Ժիրայր Ավանյան
Յանա Ավանեսյան
Լիլիթ Խալաթյան
Մարիամ Գուրզադյան
Գոհար Մարգարյան
Մանե Մամյան
Ջուլիեթ Մարտիրոսյան
Գոհար Խաչատրյան
Մարգո Դադայան
Արմինե Անտոնյան
Իննա Երանոսյան
Լիաննա Մկրտչյան
Արսեն Առաքելյան
Արմինե Բաչաչյան
Ալեքսանդր Թաքվորյան, ուսանող
Հայկ Բաբայան - ճարտարապետ
Աննա Թադևոսյան, ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Լուիզա Այվազյան
Լիլիթ Ամիրջանյան
Աշոտ Միրզոյան, ճարտարապետ
Սոնա Նազարյան
Անահիտ Հենրիկի Քրիշչյան, հոգեբան
Լևոն Մանուկյան , կինո օպերատոր
Անի Ղաըաբաղցյան
Սարգիս Հովսեփյան, գրող, սցենարիստ
.Հայկ Ոսկանյան ճարտարապետ
Ներսես Գևորգյան
Մարիամ Առաքելյան, հետազոտող
Զոյա Մուրադյան, տնտեսագետ
Սարգիս Հովսեփյան
Աննա Վահրամի, արվեստագետ
Տաթևիկ Մարգարյան
Մարինա Պրազյան
Վարդան Հարությունյան
Անուշ Գասպարյան
Այծեմիկ Գալստյան, թատերագետ
Հեղինե Շահումյան, միջազգայնագետ
Անի Մուրադյան, լեզվաբան
Լուսինե Մհերյան, ջերմատեխնիկ
Արևիկ Ավանեսյան, ֆիլմ պրոդյուսեր
Տաթև Հակոբյան
Կարինե Փանոսյան
Հայկ Օրդյան, կինոռեժիսոր
Տաթևիկ Սարգսյան, նախագծերի համակարգող
Փիրուզա Պետրոսյան
Զարուհի Բաղդասարյան, արևելագետ
Վահրամ Սողոմոնյան, քաղաքագետ
Արամ Կարախանյան, իրավաբան
Ռուզան Զաքարյան արվեստաբան, հրապարակախոս
Արևիկ Մկրտչյան
Անահիտ Աբրահամյան, ԵՊՀ, դոցենտ
Սիլվա Յուզբաշյան ասմունքող
Սրբուհի Ստամբոլցյան, երգչուհի, երգահան
Մելքոնյան Թամարա, բժշկուհի
Իզաբելլա Խանզրատյան, պատմագետ
Գայանե Գինոյան, թարգմանիչ
Հրանտ Վարդանյան,կինոռեժիսոր
Մերուժան Մինասյան, Ճարտարապետ
Արման Ամիրխանյան, թռիջքների կազմարերպման և կառավարման մասնագետ
Հակոբ Ճաղարյան, օդաչու, ավիացոն փորձագետ
Արմեն Կարապետյան
Վարդան Հարությունյան
Արթուր Ավագյան, ՔԳԹ
Լիլիթ Զաքարյան, Տուրիզմի փորձագետ, "Լիդեր Տուր" տուրիստական գործակալության տնօրեն
Սերգեյ Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու
Գագիկ Աղաբաբյան, գինեգործ, գյուղատնտես
Մարինա Գևորգյան, տնտեսագետ
Ռուզան Պետրոսյան, վիզուալ արվեստագետ
Օլիմպիա Էլոյան
Օվսաննա Շեկոյան, գեղանկարիչ, ռեժիսոր
Ալեկսանդր Դադաշյան,ծրագրավորող
Նունե Խուդավերդյան, դիզայներ
Տիգրան Հովսեփյան
Օվսաննա Եղոյան
Մարիամ Էլմասյան, արաբագետ
Դիանա Մնացականյան, տուրիզմի մասնագետ
Զարուհի Ամատունի, ՄՌ մասնագետ
Ռազմիկ Ամիրխանյան, ճարտարապետ, գրաֆիկ դիզայներ:
Վարանդ Ալեքսանտրեան, ճարտարապետ
Վահե Սալահյան, միջազգայնագետ
Գայանե Արշակյան
Աշխեն Պետրոսյան, թատերական պրոդյուսեր
Սյուզի Եփրեմի, անթրոպոլոգ, հոգեբան - մետաֆիզիկ, բլոգեր
Արմինե Կարապետյան, թարգմանիչ
Նորա Գալֆայան, դիզայներ
Մարիամ Ամիրյան, հնագետ
Սմբատ Գրիգորյան, ֆիզիկոս
Անաիդա Միքայելյան իրավագետ ,”Իրավունքի ուժ” հկ համահիմնադիր
Վիգեն Շիրվանյան, կրթության մասնագետ
Լալա Սարգսյան,մանրանկարիչ ֊կրկնօրինակող
Վիգեն Շիրվանյան, կրթության մասնագետ
Դավիթ Քոչունց, նկարիչ
Արմեն Երիցյան, դիզայներ, արտ-գործիչ
Սուրեն Ենոքյան, գրականագետ
Հայկ Շահինյան, ճարտարապետ
Անդրանիկ Սահակյան, կինոօպերատոր
Ապրես Զոհրաբյան, շինարար, արշավային ուղեկցորդ և պատմամշակութային զբոսավար
Րաֆֆի Մովսիսյան, կինոքննադատ
Արուս Շահինյան, ՄՌ մասնագետ
Լուսինե Ալեքսանյան, կրթության մասնագետ
Մարիաննա Ստեփանյանց, բժիշկ-ատամնաբույժ
Սուսաննա Անդրանիկի Հակոբյան, հոգեբան
Բաղդասար Կիրակոսյան,արշավային ուղեկցորդ
Արև Պետրոսյան, նկարիչ, Արև Արթ ցուցասրահի հիմնադիր տնօրեն
Մանե Ոսկերչյան
Զոհրաբ Գևորգյան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս
Համլետ Չոբանյան դերասան ,ռեժիսոր
Բելլա Յոհաննես, լրագրող
Աիդա Կարապետյան, ֆինանսիստ
Ալիսա Ադամյան-''Բենիկ Պետրոսյան''մշակութային ՀԿ նախագահ (հասցե՝Հանրապետութան 38/Ֆիրդուս 33 թաղամաս)
Նարեկ Մանուկյան, ծրագրերի կառավարիչ, «Պարադիգմա» կրթական հիմնադրամ, համահիմնադիր
Լիա Հովհաննիսյան, արվեստագետ
Մարինա Ազարյան, էքսկուրսավար
Արուս Բաղունց, թարգմանիչ, բանասեր
Աշոտ Մխոյան, ծրագրավորող
Անդրեյ Իվանով, ճարտարապետ, ուրբանիստ, Մոսկվա
Գագիկ Ղազարէ, ռեժիսոր
Օլյա Ազատյան, քաղաքագետ
Լևոն Աթայան, պրոդյուսեր, ձայնային ռեժիսոր
Աննա Սահակյան
Դավիթ Գևորգյան, ճարտարապետ
Լիլիթ Սաղաթելյան, իրավագետ
Աննա Օսեփյան, սոցիոլոգ, մանկավարժ (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ)
Մարիա Մխիթարյան
Գայանե Մկոյան,Ուսուցիչ
Արփինե Պետրոսյան, շուկայագետ
Անի Ասրիբաբայան, քաղաքաշինարար-ճարտարապետ
Աննա Համբարձումյան, արաբագետ
Էմմա Կիրակոսյան, հրատարակիչ
Աննա Հովհաննիսյան, ֆինանսիստ
Նաիրա Ահարոնյան, նկարչուհի
Հերմինե Նավասարդյան, բանաստեղծ
Թալին Սաղդասարյան, կրթական ծրագրերի համակարգող
Մանանա Ավետիսյան, երաժիշտ
Ելենա Բորիսենկո, դերասանուհի
Նինա Բորիսենկո, աստղաբան
Նատալյա Բորիսենկո, մանկավարժ
Արա Շահումյան, արվեստագետ
Անահիտ Գրիգորյան, ինժիներ-շինարար
Հասմիկ Խաչատրյան,մանկավարժ
Հովհաննես Ռոբերտի Դաշտոյան, տ.գ.թ., ճարտարագետ
Սվետլանա Բաբայան
Մարգարիտ Ղազարյան
Լուսինե Ղազարյան նկարչության ուսուցչուհի
Ռոբ Մանուկյան, լրագրող, թարգմանիչ, խմբագիր
Սուսաննա Պողոսյան
Սիրանուշ Օհանջանյան
Նշան Կատունին, ոսկերիչ
Հայկ Մանուկյան, Երևանի պետական կոնսերվատոիրա
Անահիտ Առաքելյան, լեզվաբան, գարգամանիչ
Էրիկա Շաքարյանց, Հայաստանի նկարիչների միության անդամ
Հռիփսիմե Դանիելյան
Գայանե Նովիկովա, Spectrum Ռազմավարական Վերլուծության Կենտրոն, հիմնադիր տնօրեն
Անահիտ Բաղդասարյան
Ներսես Թամազյան, թանգարանագետ, զբոսավար
Լուսինե Նահատակյան, հնագետ
Անուշ Մանուչարյան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
Ռիմա Տիգրանյան, երաժշտագետ, մշակութային մարդաբան
Մարի Գրիգորյան, դերասանուհի
Էնզելյա Շախարյանց, ճարտարապետ
Արթուր լոմ Պետրոսյան
Վահրամ Ակիմյան, մեդիա հետազոտող
Անի Կոջոյան, ԵՊՀ դասախոս
Կարինե Ռաֆաելյան, մշակութաբան, լրագրող
Անի Մաթևոսյան, ուսանող-ճարտարապետ
Սիլվա Յուզբաշյան, ասմունքող-դերասանուհի
Գոհար Վեզիրյան, լրագրող
Գայանե Գնոյան, բանասեր-գերմանագետ, թարգմանչուհի
Արմինե Սահակյան, մոդելավորող
Սերգեյ Կարապետյան, ծրագրավորող, Ֆիզիկոս
Լուսինե Սահակյան
Լուսինե Անգելուշ, մշակութաբան
Ռիտա Մարինոսյան
Զարուհի Համբարձումյան, ազգագրագետ
Գոհար Գալստյան, բանաստեղծ, թանգարանի գիտաշխատող
Նավիկ Խաչատրյան Ավիացիոն խորհրդատու
Հայկանուշ Չոբայնայն
Արմենուհի Նիկողոսյան, թարգմանիչ, ծրագրերի համակարգող
Արայիկ Մանուկյան, ժուռնալիստ
Քնարիկ Մենզիլջյան
Արթուր Հայրապետյան
Դավիթ Մալխասյան, տուրիզմի ոլորտի մասնագետ
Աշոտ Համբարձումյան ՀՀ վաստակավոր նկարիչ
Անուշ Կարապետյան, գերմանիստ
Սոնա Սիմոնյան, վավերագրող
Կարեն Ավետիսյան, կինոքննադատ
Արփինե Կոզմանյան
Մարինե Կարոյան,ԱՐԷ մշակութային հիմնադրամ
Դիանա Մալենկո
Արմեն Եսայանց, համադրող
Էդիկ Պողոսյան, արվեստագետ
Կարեն Ավետիսյան, ռադիոհաղորդավար, կինոքննադատ
Վաղինակ Ղազարյան, լուսանկարիչ
Էսթեր Խեմչյան, բանագետ, բ․գ․թ․
Մարինե Խեմչյան, բանագետ, բ․գ․թ․
Նարե Հարությունյան
Լևոն Արշալույսյան, ճարտարապետ
Հայկ Հարությունյան
Նվարդ Սիրունյան, տնտեսագետ
Աննա Կոստանյան, Ազգային ժողովի ԼՀ խմբակցության պատգամավոր
Գրիգոր Ջանիկյան, ՔՀԿ ներկայացուցիչ
Սոֆյա Ջանիկյան, Մանկավարժ
Արտյոմ Միսկարյան, ծրագրավորման թիմի ղեկավար

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր