ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի
19:55, 07.08.2020 | mamul.am
2453 | 0

Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի համաքաղաքացիներ,
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս/թ-ի օգոստոսի 8-ից երկու ամսով Սիլիկյան թաղամասից Նոր Սիլիկյան խճուղով դեպի Գևորգ Չաուշ գնացող տրանսպորտային միջոցները կանցնեն Հին Սիլիկյան խճուղով: Նոր Սիլիկյան խճուղով դեպի Սիլիկյան թաղամաս ուղությունը կշարունակի աշխատել:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր