ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Կողաշրջված «ՈՒԱԶ»-ի տակ դի է հայտնաբերվել
21:45, 07.08.2020 | mamul.am
4045 | 0

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի բնակիչ, 53-ամյա Վարդան Ա.-ի դին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր