Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.27, EUR 565.05, RUB 6.28, GBP 617.36
+21 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռուսաստանում երկրի պատմության մեջ ամենախոշոր գունավոր ալմաստն են արդյունահանել
23:55, 07.08.2020

Յակուտիայի հյուսիսում գտնվող Էբելյախ հանքավայրում 236 կարատ քաշով բյուրեղ են արդյունահանել։
Դեղնաշագանակագույն ալմաստը հայտնաբերել է «Ալռոսայի» դուստր ձեռնարկությունը՝ «Անաբարի ադամանդները»։
«Սա Ռուսաստանում հանքարդյունահանված ամենախոշոր գունավոր ալմաստն է։ Ադամանդն ունի 47x24x22մմ չափեր: Թանկարժեք քարի տարիքը, նախնական գնահատմամբ՝ 120-230մլն տարի է»,- ասված է գլխավոր ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ալռոսայի ադամանդները» մասնաճյուղի տնօրեն Պավել Վինիխինի խոսքով՝ սա համաշխարհային մասշտաբով եզակի գտածո է: Բյուրեղը հանձնել են մասնագետներին՝ գնահատման համար։ Դրանից հետո ընկերությունը կորոշի՝ այն փոխանցել իր վարպետներին երեսպատելու համար, թե վաճառել ամբողջական տեսքով։
«Անկասկած, նման ալմաստը պահանջված կլինի ցանկացած երկրի ադամանդագործների կողմից, քանի որ այն հնարավորություն ունի արտադրել մի քանի բարձրորակ ադամանդներ»,- ասված է Վինիխինի հայտարարության մեջ:
2017թ․-ին Էբելյախ ալմաստե հանքավայրում միանգամից երեք եզակի ադամանդ է արդյունահանվել՝ վառ դեղին, վարդագույն և մանուշակավարդագույն։ Բոլոր երեք քարերն անցել են երեսպատում և ներկայացվել հանրությանը։

Ռուսաստանում երկրի պատմության մեջ ամենախոշոր գունավոր ալմաստն են արդյունահանել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր