ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մեկդ հիշեցրեք, որ ինքը ոչ մի լեգիտիմ և բարոյական իրավունք չունի խոսել պետականության պահպանումից». Քրիստ Հովսեփյան
10:20, 08.08.2020 | mamul.am
4903 | 2

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են»,-. Ս. Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս մոռանում է նշել, որ իր բանակի գեներալներն են թալանել մեր զինվորներին։ Մեկդ հիշեցրեք իրեն, որ Ապրիլյան քառօրյայի միակ պատասխանատուն երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Մեկդ հիշեցրեք,որ Քառօրյա պատերազմի ժամանակ բանակի պատասխանատուները բիլիարդի սեղանի շուրջ կենաց էին խմում և ուշադրություն չէին դարձնում սահմանում զոհերի մասին եկող տեղեկություններին։ Մեկդ իրեն հիշեցրեք, որ երկիրը տոտալ թալանած երկրի նախկին նախագահը ոչ մի լեգիտիմ և բարոյական իրավունք չունի խոսել պետականության պահպանումից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր