ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գիտնականներին հաջողվել է վերականգնել նկարիչ Ռաֆայել Սանտիի դեմքը
01:10, 08.08.2020 | mamul.am
11500 | 0

Իտալացի գիտնականները կարողացել են վերականգնել նկարիչ Ռաֆայել Սանտիի դեմքը՝ բացահայտելով նրա դամբարանի գաղտնիքը։ Թոր Վերգաթի համալսարանի աշխատակիցներն ստեղծել են նրա արտաքինի 3D տարբերակը։
Ռաֆայել Սանտին մահացել է XVI դարում, 37 տարեկանում, բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ պատճառը սիֆիլիսն է եղել։ Նկարչի մարմինը արտաշիրիմվել է 19-րդ դարում, իսկ հետո կատարվել է գանգի գիպսե ձուլվածք, սակայն մինչ օրս գիտնականները վստահ չեն եղել, որ մնացորդները պատկանում են հենց իրեն: Պատճառն այն է, որ գերեզմանում գտնվել են նրա աշակերտների ամբողջական և մասնակի կմախքները, իսկ ոմանք էլ դեռևս անհայտ են մնում։
Վերջերս կատարված հետազոտությունն ապացուցել է, որ Ռաֆայել Սանտիի մահվան պատճառը թոքաբորբն է եղել, իսկ նրա մահվան 500-ամյակի առթիվ գիտնականներն իրականացրել են գիպսե ձուլվածքի վերակառուցում: Մոլեկուլային կենսաբանության փորձագետ Մաթիա Ֆալքոնին բացահայտ զուգադիպություն է գտել հայտնաբերված մարմնի արտաքինի և նկարչի դեմքի մեջ, որը պատկերված է իր ինքնադիմանկարում և այլ նկարիչների աշխատանքներում: Սա ապացույց է այն բանի, որ արտաշիրմված մարմինը պատկանում է հայտնի գեղանկարչին։

Գիտնականներին հաջողվել է վերականգնել նկարիչ Ռաֆայել Սանտիի դեմքը

Եռաչափ վերակառուցումը կարողացել է վերարտադրել դեմքի միայն 80%-ը, սակայն գիտնականները չեն կասկածում իրենց եզրակացությունների մեջ։ Դեմքը բոլորովին չի համընկնում թաղված աշակերտների արտաքինի հետ։ Չի հաջողվել վերարտադրել միայն ականջները, բայց Ռաֆայել Սանտին երկար մազեր է ունեցել, ինչը թույլ է տալիս թաքցնել այդ թերությունը։ Հետագայում գիտնականները մտադիր են որոշել նկարչի մազերի և աչքերի գույնը, որպեսզի պարզեն, թե որքան ճշգրիտ է նա եղել ինքնադիմանկարներում: Ինչպես հայտնի է, շատ նկարներում նա իրեն իր տարիքից ավելի երիտասարդ է պատկերել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր