ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է. «Ժողովուրդ»
09:15, 08.08.2020 | mamul.am
3641 | 0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով 239 մլրդ 967.3 մլն դրամ: Ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 255 մլրդ 750.8 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 83 մլրդ 543 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշից ավելի է 1.4 տոկոսով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր