ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ո՞վ է ճիշտ. «Ժողովուրդ»
09:20, 08.08.2020 | mamul.am
4122 | 1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հուլիսի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ երբ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվող կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունն ավարտվել էր, վերջում Փաշինյանը ծառայողական քննություն էր նշանակել: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի և ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ, ով՝ սխալ:
Ու, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այդ օրը՝ քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք ծառայողական քննության վերջում հնարավոր է օրենքով սահմանված կարգով պաշտոնյային ազատել աշխատանքից իր լիազորությունների չարաշահման համար, թե՝ ոչ: Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ հնարավոր է՝ լինի կարգապահական տույժ, բայց չեն բացառել նաև աշխատանքից ազատումը: Ինչպես հայտնի է, Սմբատ Գոգյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, մայիսից սկսած, վարչապետը չի ստորագրում: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, փորձեցինք նշված անձանցից մեկնաբանություններ ստանալ, բայց չհաջողվեց: Գրիշա Թամրազյանը ևս հեռախոսազանգերին չէր պատասխանում: Մեր զանգերն անպատասխան թողեցին նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ու նրա տեղակալները»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր