ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Նիկոլի թվի ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև խելացի քաղաք». Գագիկ Համբարյան
21:55, 08.08.2020 | mamul.am
3901 | 2

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլի թվի ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև խելացի քաղաք

Իշխանատեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ տնտեսական և ներդրումային հեղափոխություն իրականացնել մեր փոքր երկրում, ինչը երկար սպասեցնել չտվեց:
Նրա թիմակիցները սկեցին խոսել Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնադրելու, ինչպես նաև Գյումրիի օդանավակայանի մոտ ինքնաթիռների արտադրամաս հիմելու մասին: Այդ խոստումներից արդեն անցել է մոտ 2 տարի, սակայն որևէ լումա ներդրում այդ խոստումների պահով չի կատարվել, ինչը սպասելի էր:
Իսկ մինչ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի հետևանքով ահագնացող տնտեսական ճգնաժամի դեմ, Հայաստանը դարձել է որոշ ներդրողների համար «նյու Վասյուկի», որտեղ Արարատում չկայացած կոկորդիլոսաբույծը հայտարարում է, որ 610 միլիոն դոլարով օդային տրամվայ կկառուցվի Գյումրիում, իսկ երեկ էլ ինչ-որ չինացի ներդրող հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարով 10-15 հազար բնակչությամբ «խելացի քաղաք» կկառուցվի Հայաստանում: Զավեշտը և ողբերգությունն այն է, որ այս ֆանտասմագորիկ և բացահայտ ուտոպիստական ծրագրերը գովազդելուն շատ ակտիվ լծված են իշխանության ներկայացուցիչները և հատկապես Նիկոլի թիմակիցները...
Հետաքրքիր է, նրանք այդքան պրիմիտիվ տգե՞տ են, թե՞ հասարակության մեծ մասին են հիմարի տեղ դրել և մտածում են, որ նորմալ որևէ մեկը կարող է հավատալ վերը նշված որևէ ծրագրի իրագործմանը Հայաստանում... Լավ կլինի Գյումրիում օդային տրմավայ կառուցողները ոչ թե խոսեն 610 միլիոն դոլար ուտոպիստական ներդրումների մասին, այլ գոնե 6 միլիոն դոլարի ներդրում անեն Շիրակի մարզկենտրոնում... Լավ կլինի` Նիկոլի ապագայում 15 հազար բնակչություն ունեցող «խելացի քաղաքով» հրճվող թիմակիցները մտածեն ահագնացող արտագաղթի և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների մասին... Կոկորդիլոսաբուծարանի փոխարեն թող նիկոլականներից ինչ-որ մեկը թռչնաբուծարանի ներդրող բերի...
Լավ կլինի` Նիկոլն ու իր թիմը վերջ տան իրենց կողմից «ներդրումային աղբի» տարածմանը, որը նաև հայտնվում է ԶԼՄ-ներում... Ամո՛թ է... Որքա՞ն կարելի է մարդկանց կեղծիքներով կերակրել...
Նիկոլը Վրաստանի իշխանությունների 0.1 տոկոսը չի անում Հայաստանի բնակչության համար, իսկ նրանց սպասարկողները և թիմակիցները զբաղված են հասարակությանը Գյուլնազ տատի ներդրումային հեքիաթների մատուցմամբ...
Հ.Գ. Գյումրվա օդային տրամվայի առաջին ուղևորը լինելու է Նիկոլը, ով «Անասնաֆերմա» կայարանից կմեկնի «1984» կայարան, որի մոտ գնտվող օդավնավակայանից հայկական արտադրության առաջին՝ «Nikcorde» գերձայնային ինքնաթիռով կմեկնի հայաստանյան առաջին Սան-Նիկոլ խելացի քաղաք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր