Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հիմիկվա տեմպերով զարգացումը բերելու է տնտեսական, տեխնիկական լուրջ ճգնաժամի». Արման Յարալյան
23:15, 08.08.2020

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարադոքսալ ա հնչում, բայց մեր տնտեսությունը թե մի քիչ էլ աճեց՝ շատ արագ կոլապսի ա ենթարկվելու ու սկեն բոլորը։

Խնդիրը երկրի ներսի ճանապարհներն են, կապիտալի կուտակման շրջանում ճանապարհները մարդավարի չեն բարեկարգվել, չնայած դա հենց իրանց մոնոպոլ բիզնեսների արյունատար երակն էր։

Հիմա, երբ ահռելի ներդրումներ են արվում տուրիզմի ու գյուղատնտեսության ոլորտում, շատանում են ներկրողներն ու արտահանողները, բայց ճանապարհների լայնությունը մնացել ա սովետական տնտեսական տրամաբանության մեջ՝ երկրին լուրջ վտանգ ա սպառնում և՛ տնտեսությանը, և՛ իմիջին։

Զարգացման հետ էս նեղ ճամփեքով ավելի են շատանալու բեռնատար և մարդատար մեքենաները, հիմա արդեն Ա կետից Բ կետ գնալը ահռելի ներվ ու ժամանակ ա խլում, վաղն ուղղակի բոլոր ներկրողներն ու արտահանողները դրսում ու ներսում համարվելու են անհարմար գործընկերներ, որովհեըև արագ փչացող ապրանքը փչացած կհասնի՝ չփչացողն էնքան ուշ, որ իմաստ չի ունենա մեզ հետ համագործակցել։ Թեթև մարդատարներն ու տուրիստները կունենան մեծ անհարմարություններ ու նաև էդ պատճառով կարա էս ոլորտն էլ կոլապսի ենթարկվի։

Ուրեմն որն ա լուծումը? Արագընթաց ճանապարհները, հարևան Իրանն արդեն առել ա թունել փորող սարք ու հնարավոր բոլոր խոչընդոտները փորել, որ տեղաշարժը չխաթարվի, նույնն անում են վրացիք։

Մեզ մոտ կարա էլի սա համախմբող գաղափար լինի, անգլիացիների նման բոլորով դառնանք բաժնետեր, առնենք էդ անտեր սարքից ու սկսենք ճամփեքը լայնացնել, որտեղ մտնում ա բնակավայր՝ հանենք շրջանցենք, որտեղ սարի ա ռաստ գալիս՝ փորենք տակով հանենք, որտեղ ձոր ա՝ կամուրջ կապենք։

ՀՀ-ն զարգանալու այլ տարբերակ չունի, հիմիկվա տեմպերով զարգացումը, կարծում եմ, բերելու ա տնտեսական տեխնիկական լուրջ ճգնաժամի։

Մնում ա հուսալ, որ պոպուլիստները չեն վերցնի ու ծամծմի էս գաղափարը, Երևանում մետրոյի կայարանի ու ճոպանուղի կառուցելու նման»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր