Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օտարերկրյա քաղաքացիները շարունակում են մեր երկրում ավելի շատ անշարժ գույք վաճառել, քան՝ գնել: Հունիս ամսին օտարերկրյա քաղաքացիները գնել են 79 գույք, վաճառել 152 նախկինում գնած բնակարան, առանձնատուն, հող ու այլ անշարժ գույք: Ընդ որում հունիսին վաճառել են արտադրական նշանակության 2 շինություն` ոչ մի հատ չգնելով: Մեր անշարժ գույքի շուկան նրանց համար շարունակում է մնալ ոչ հրապուրիչ՝ թե՛ բիզնես, թե՛ բնակելի տարածքները»: |