ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բեյրութի ռմբակոծման տեսանյութը կեղծ է. #Bellingcat
12:35, 08.08.2020 | mamul.am
8517 | 0

Յուրաքանչյուր աղետից հետո անխուսափելի է համացանցում ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածումը, գրում է լրագրողական հետաքննություններով զբաղվող բրիտանական Bellingcat կայքը: Սա, կարծես, համամարդկային պահվածք է: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո երեք օրվա ընթացքում համացանցում հայտնվեցին ապակողմնորոշող կամ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև տեսանյութեր, որոնք փորձում են մարդկանց մոլորեցնել և հավատացնել կեղծ լուրերին:

Միջուկային պայթյունի վարկածը
Պայթյունի մասին ամենաառաջին պնդումներից մեկն այն էր, որ պահեստները ռմբակոծվել են միջուկային հրթիռների միջոցով: Այս մասին լուրերը տարածվել էին մի շարք աղբյուրների կողմից, այդ թվում`«Veterans Today» կոչվող կազմակերպության կողմից: Սակայն փորձագետները հեշտությամբ հերքեցին այս պնդումները, քանի որ տեղի ունեցած պայթյունը չի ունեցել միջուկային պայթյունի առանձնահատկություններից որևէ մեկը, ինչպիսիք են կուրացնող լույսի հայտնվելը և ջերմային ալիքը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ոչ մի բնութագրող հանգամանք չի վկայում, որ պայթյունը միջուկային հրթիռի միջոցով է եղել: Դա հրթիռ չէ, այն կեղծիք է: Համացանցում լայն տարածում են ստացել կեղծ տեսանյութերը, որտեղ իբրև թե երևում է, թե ինչպես է հրթիռը հարվածում նավահանգստին։ Այդ հրթիռները կա՛մ վիդեոխմբագրման միջոցով ավելացված ֆեյքեր են, կա՛մ ուղղակի թռչուններ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Բեյրութի ռմբակոծման տեսանյութը կեղծ է. #Bellingcat
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր