ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Պատգամավորը, հագնելով կարճ շրջազգեստ, հարուցել է կորեացիների զայրույթը
04:50, 09.08.2020 | mamul.am
9623 | 0

Հարավային Կորեայի պատգամավոր Ռյու Հոջոնը խորհրդարանի լիագումար նիստին ներկայացել է կարճ շրջազգեստով, ինչը վեճեր է առաջացրել, թե օրենսդիրներին ինչպես է վայել հագնվել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է YonHap-ը:
Լուսանկարները համացանցում հայտնվելուն պես օգտատերերը քննադատություններով հարձակվել են կնոջ վրա:
«Նա այնպիսի տեսք ունի, կարծես եկել է ներկաներից ալկոհոլի համար գումար գանձելու», «Ի՞նչ է, սա բա՞ր է», «Շուտով նա աշխատանքի կգա բիկինիով», - զայրացել են մեկնաբանություններում:
27-ամյա Ռյու Հոջոնը, որն Ազգային ժողովի ամենաերիտասարդ անդամն է, հագուստի իր ընտրությունը բացատրել է միայն պաշտոնական հագուստ կրելու ավանդույթը փոխելու ցանկությամբ:
«Նստաշրջաններին պատգամավորների մեծ մասը, որոնք միջին տարիքի տղամարդիկ են, կոստյումով և փողկապով են: Ես ուզեցի խախտել այս ավանդույթը», - բացատրել է նա:
Պատգամավորը հիշեցրել է, որ խորհրդարանի հեղինակությունը հիմնված չէ հագուստի վրա և խոստացել է շարունակել հանդերձանքի փորձարկումները:
Արդարության կուսակցությունը, որի անդամ է Ռյո Հոջոնը, ափսոսանք է հայտնել, որ կին քաղաքական գործչին գնահատում են ոչ թե իր կատարած աշխատանքով, այլ արտաքին տեսքով:
Ռյո Հոջոնին իր պաշտպանության տակ է առել նաև Դեմոկրատական կուսակցության ​​պատգամավոր Կո Մին Չժունը՝ նշելով, որ իր գործընկերը կարողացել է խախտել խորհրդարանի չափազանց ավտորիտար և հանդիսավոր մթնոլորտը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր