ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
16:30, 08.08.2020 | mamul.am
3003 | 1

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտնում է. «Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները բացի Հանրայինից անդրադարձել են Ամուլսարին
Հանրային հեռուստաընկերության՝ օգոստոսի 7-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ չկար Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ ակտիվիստների ցույցերի 4-րդ օրն էր, ողջ օրը հանրության ուշադրության կենտրոնում Ամուլսարն էր, լրագրողները ժամեր են սպասել ցուցարարների հետ, որպեսզի ժամանեն «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները, վագոն-տնակները տարածքից հեռացվել են, ցուցարարներին միացել էին ջերմուկցիները, Ջերմուկի քաղաքապետը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիա»-ն սխալվել է վագոն-տնակների տեղադրման հարցում։ Բոլոր լրատվամիջոցները երեկ անդրադարձել են թեմային, բացի՝ Հանրային հեռուստաընկերությունից։
Վարչապետի մամուլի խոսնակին հարց էր ուղղվել, թե ինչու վարչապետը չի հանդիպում ցուցարարներին, վերջինը պատասխանել էր, որ նա հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Ինչ վերաբերում է լուրերին հաջորդող Պետրոս Ղազարյանի հարցազրույցին, 3 օր անընդմեջ Բեյրութի թեման էր։ Երկու օր ուղիղ միացմամբ Պետրոս Ղազրյանն անդրադարձավ Բեյրութում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ հյուրընկալել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, միչդեռ լուրերի ընթացքում ներկայացվող ռեպորտաժում արդեն նշվեց, որ նա մեկնելու է Բեյրութ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ամուլսարի թեման, թերևս, ավելի առանցքային նշանակություն ուներ և հանրայինը պարտավոր էր ներկայացնել այն թե՛ լուրերի թողարկումներում, թե՛ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի հաղորդման ֆորմատով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությանը լիարժեք ներակայացնել հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունները։ Առաջնորդվել ոչ թե քաղաքական, այլ՝ հանրային շահով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր