ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
19:45, 08.08.2020 | mamul.am
5420 | 0

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16-ին մոտ, Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան Մինասյանի, 39-ամյա Սարգիս Ճուղուրյանի և 23-ամյա Գևորգ Սեդրակյանի, 22-ամյա Արամ Սեդրակյանի միջև, փոխադարձ հնչել են հայհոյանքներ և հարվածներ: Նույն օրը, Ս. Ճուղուրյանը և Մանվել Բաբայանը Ամբերդ գյուղից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:

Ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել են փայտեր և ինչ-որ գործիքներ: Ըստ աղբյուրի՝ վիճաբանության մասնակիցներից Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա տղան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր