ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
20:05, 08.08.2020 | mamul.am
2801 | 0

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել, գործով դատական նիստ է նշանակվել այսօր։

Լևոն Սարգսյանն, ով հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Նա 2018 թվականի հոկտեմբերից գտնվել է հետախուզման մեջ։ 2018թ-ին ավազակային հարձակման գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։ 2019 թվականի նոյեմբերին Սարգսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնությունում ու ձերբակալվել։

2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել է Սարգսյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին։

Նշենք, որ թեև 2018 թվականին Սարգսյանին որպես մեղադրյալ ներգարվվելիս նրա խափանման միջոցի հարցն արդեն քննության առարկա է դարձել, օրենքը նախատեսում է, որ հետախուզման մեջ գտնվող անձին արտահանձնելուց հետո նրա կալանքի վերահաստատման հարցով նորից պետք է միջնորդություն ներկայացվի դատարան:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2440 | 0
դեպի վեր