ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայկ Մարությանը դպրոցի տնօրեններ է նշանակել
20:25, 08.08.2020 | mamul.am
4624 | 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 29-ին և 30-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն երկու դպրոցի նոր տնօրեն է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից:

1․ «Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սիրինե Գրիշայի Դեղոյանի հետ 2020 թվականի հուլիսի 29-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (29.07.2020թ.–29.07.2025թ):

«Երևանի համար 179 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գայանե Երեմյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից:

2․ «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լիլիթ Աշոտի Անտոնյանի հետ 2020 թվականի հուլիսի 30-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (30.07.2020թ.-30.07.2025թ.)։

«Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Կարինե Ալբերտի Բասոյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր