ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ախալքալաքում հրդեհվել է երկու տուն և հյուրանոց․ կան վիրավորներ
21:59, 08.08.2020 | mamul.am
15590 | 0

Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը:

Մեր տեղեկություններով՝ ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են։

Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։

Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում՝ հրդեհվել է երկու տուն և հյուրանոց․ կան վիրավորներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր