ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում
11:15, 09.08.2020 | mamul.am
2318 | 0

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր դեպքեր չեն հայտնաբերվել:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր