ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 28 քաղաքացի է բուժվում
12:00, 09.08.2020 | mamul.am
2304 | 0

Շիրակի մարզպետարանը հայտնում է. «Օգոստոսի 9-ի՝ ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 28 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8238 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6884 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 495 քաղաքացի, նրանցից 102-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 494 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր