ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները». Էդմոն Մարուքյան
13:25, 09.08.2020 | mamul.am
4135 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթական համակարգի խնդիրներն արտակարգ դրության պայմաններում

Մեծ քանակությամբ ուսանողներ են դիմում մեզ և բարձրաձայնում արտակարգ դրության ռեժիմի և համավարակի դեմ պայքարի ոչ արդյունավետության պատճառով իրենց կրթական իրավունքի իրացման խնդիրների մասին։

Այն ուսանողները, ովքեր ընդունվել են արտասահմանյան բուհեր, այդ թվում՝ բարձր հեղինակություն ունեցող, այսօր չեն կարողանում ստանալ վիզա և չեն կարողանում մեկնել այդ բուհերի երկրներ նաև այն պատճառով, որ Հայաստանը դասվում է արտակարգ դրության մեջ գտնվող երկրների ցանկում։

Հեռավար կրթությունը մեր բուհերում արդեն ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իր անարդյունավետությունը նաև այն պատճառով, որ մենք պատրաստ չէինք թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական առումով և թե՛ հոգեբանորեն։ Արդյունքում առկա են մեծ քանակությամբ դժգոհություններ և՛ ուսանողների, և՛ դասավանդողների մոտ։

Ի վերջո, կրթական բնագավառում առկա բազմաթիվ խնդիրները ևս մի մեծ փնջով չավելացնելու համար անհրաժեշտ է բացել կրթական հաստատությունները, սահմանել ուսումնական գործընթացի հակահամաճարակային խիստ կանոններ և չվնասել կրթության համակարգի՝ առանց այն էլ ոչ բարվոք վիճակին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր