ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սպառնում է մի մարդ, որին Օսիպյանին նշանակելու օրը Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում». Հայկ Մարտիրոսյան
15:35, 09.08.2020 | mamul.am
6651 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի՜ խորհրդանշականություն:

Փաշինյանի սիրելի լրատվամիջոցին սպառնում և խոչընդոտում է մի մարդ, որին Օսիպյանին նշանակելու օրը Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում աշխատանքի համար: Եվ մի մարդ, որ կարծես թե պետք է ոչ թե Սևանում վայելեր իր հանգիստը, այլ նեղ երկհարկյա մահճակալի վրա՝ հոգևոր ճգնավորի խցերին նման մի խոնավ խցում:

Վովա Գասպարյանը, թույլ տալով իրեն անթույլատրելին, «լավ» է արել: Արել է այն, ինչին մենք արժանի ենք և արել է այն, ինչ իրեն թույլ է տվել անել մեր սիրելի, մեր անարդար հարվածների տակ անխոնջ աշխատել շարունակող արդար, մեր անկաշառ, ազնիվ, բոլոր ձկներին և բոլոր մկներին նստեցրած, մեր խիստ ազգային և խիստ կրթված վարչապետը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր