ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մի նկար՝ կիլիկյան ձեռագրից». Կարեն Մաթևոսյան
03:10, 10.08.2020 | mamul.am
3227 | 0

Հայագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես թե այսօր գրքասերի օրն է, բայց ՖԲ-ում էս մասին որևէ բան չտեսա: Ուրեմն մի նկար դնեմ, որը կիլիկյան ձեռագրից է, և որտեղ օրհնվում են մատյանի ստացողն ու գրիչ-նկարիչը, որը Սարգիս Պիծակն է (աջ կողմում)։ Գիտեք, որ հնում տպարան չկար, դրա համար մատյանները ձեռքով արտագրում էին, բայց ամեն գրիչ հմուտ չէր։ Այդպիսի մեկը հիշատակարանում գրում է. «Սխալներիս համար մի մեղադրեք, քանզի հմուտ չէի այս գործին, բայց մտածեցի, որ ավելի լավ է տգեղ գրել, քան թե պարապ ման գալ» (Վարդան, 1331 թ.)։ Գրաբարով ավելի դիպուկ է՝ «...լաւ է փծուն գրել, քան ունայն շրջել»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր