ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Լուկաշենկոն հավաքել է ձայների 80%-ից ավելին. Մինսկի փողոցներում արյունալի բախումներ են
00:40, 10.08.2020 | mamul.am
13851 | 1

Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդող գիշերը լարված է: RIA-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բազմաթիվ ցուցարարներ են հավաքվել քաղաքի կենտրոնական հատվածում: Լսվում են պայթյունների ձայներ, ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաաղմկային նռնակներ է կիրառում: Ականատեսները վկայում են, որ ցուցարարներն, ովքեր դժգոհ են ընտրությունների նախնական արդյունքներից, հրապատիճներ են նետում ուժայինների ուղղությամբ: Ընդդիմադիրների շարքերում կան վիրավորներ, որոնք ամբողջովին արյան մեջ են, նրանց օգնություն են ցուցաբերում քաղաքացիները:

Լուկաշենկոյի հեռացման պահանջով փողոց են դուրս եկել նաև այլ քաղաքների բնակիչներ: Այս պահին ձերբակալություններ են իրականացվում Մինսկում, Վիտեբսկում, Բրեստում:

Հավելենք, որ ըստ նախնական արդյունքների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80%-ից ավելին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր