Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) ֆյուչերսային բորսայի օգոստոսի 10-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի, պլատինի և պալադիումի հետևյալ գները. ոսկու գինն ընկել է 0.20 %-ով և կազմել 2,030.55 դոլար, արծաթի գինն ընկել է 1.20%-ով և կազմել 28.003 դոլար, պլատինի գինն ընկել է 1.21%-ով և կազմել է 973.34 դոլար, պալադիումի գինն ավելացել է 0.12%-ով և կազմել 2206.39 դոլար։ Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): |