ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Բելառուսում արգելափակվել են մի շարք լրատվական գործակալությունների կայքեր
12:00, 10.08.2020 | mamul.am
4460 | 0

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո արգելափակվել են լրատվական գործակալությունների կայքերը, ինչպես նաև ԿԸՀ կայքը: Այս մասին հայտնում է Европейская правда-ն:

Չի գործում Բելառուսի ամենաայցելվող պորտալը՝ TUT.by-ն, որի լրագրողները հայտնում են կայքի վրա DDoS գրոհի մասին: Արգելափակված են նաև БелТА պետական լրատվական գործակալության և БелаПАН ոչ պետական լրատվական գործակալության կայքերը: Անկախ հրապարակումներով հանդես եկող Белорусский партизан-ի կայքը նույնպես չի գործում:

Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ի կայքից հասանելի է միայն հիմնական էջը, մինչդեռ 2020-ի նախագահական ընտրություններին վերաբերող առանձին էջն անհասանելի է: Գիշերը Մինսկի կենտրոնում բախումների ընթացքում վիրավորվել են ռուսական ԶԼՄ-ների աշխատակիցները, այդ թվում՝ «Մեդուզա»-ի լրագրող և ՌԲԿ նախկին թղթակից Մաքսիմ Սոլոպովը։ Ձերբակալվել է «Daily Storm»-ի թղթակիցներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն, իսկ նաև «WarGonzo» նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը։ «МБХ медиа»-ն հայտնում է, որ լուսային նռնակից վնասվածք է ստացել լրագրող Ալեքսանդր Սկրիլնիկովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր