ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5118 նոր դեպք
15:50, 10.08.2020 | mamul.am
4674 | 0

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 118 դեպք է հաստատվել, մահացել է 70 մարդ: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 892 654 մարդ, ապաքինվել է 696 681 բուժառու (նախօրեին՝ 3 259), մահացել է 15 001 մարդ, բուժումը ներկա պահին շարունակում է 180 972 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 694 դեպք, մահացել է 13 մարդ, ապաքինվել է 898 բուժառու: COVID-19-ի ևս 179 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Մերձմոսկվայում՝ 153, Սանկտ Պետերբուրգում՝ 157, Ռոստովի մարզում՝ 128, Կրասնոյարսկի երկրամասում՝ 127, Ստավրոպոլի երկրամասում՝125, Նիժնի Նովգորոդում՝ 120 և Իրկուտսկում՝ 120։

Ռուսաստանի այլ շրջաններում նոր դեպքերի թիվը չի գերազանցել 100-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր