Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.27, EUR 565.05, RUB 6.28, GBP 617.36
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին
17:40, 10.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ,

Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:

Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր