Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նույնպես գտնվում է ԱԺ-ի հարակից տարածքում։ «Ամենավատագույն ավանդույթներն այս իշխանություններն ընդօրինակել են, և ամենատխուրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում ԱԺ-ի հլու-հնազանդ լռության ներքո։ Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ-ի գուցե 50%-ը կլիներ մեր կողքին կանգնած՝ գործնագործ խաղալուց։ Այսօր իրենք իրենց պաշտոններն ու պրեմիաները շատ ավելի թանկ են գնահատում, քան իրենց ընկերների, ՀՀ ժողովրդի, իրենց ընտրողների խոսքը կամ իրավունքը»,- նկատեց Նինա Կարապետյանցը։ Իրավապաշտպանի խոսքերով՝ Ամուլսարի շահագործման հետևանքով կորցրածը լինելու է անվերականգնելի։ Հետևաբար յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ սա իր երեխայի, ապագայի հայրենիքի անվտանգության համար տարվող պայքար է։ |