Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է». Վլադիմիր Գասպարյանը՝ Սևանի իր առանձնատանը տեղի ունեցած դեպքի մասին
20:25, 10.08.2020

«PARA TV»-ի եթերում ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Սևանի ափին իր առանձնատան շուրջ տեղի ունեցած միջադեպին և դրա արձագանքներին։

«Ես իմ գլխավերևում, մոտ 10մ բարձրության վրա, դրոն եմ տեսել։ Ես երկար տարիներ եմ աշխատել համակարգում․․․: Սկզբում մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է, մտածել եմ նաև սադրանքի մասին։ Նախորդ երկու դեպքերում լճի կողմից են մոտեցել դրոնները, բայց տարածք չեն ներխուժել, իսկ այս մեկն ուղղակի իմ գլխավերևում էր, ես ծառի տակ էի, նրանք ինձ չէին տեսնում։ Իմ կվադրոցիկլը կանգնեցված էր ծառերի տակ, նստել եմ կվադրոցիկլը, ասել եմ՝ դարպասները բացել են, մեծ արագությամբ դուրս եմ եկել, մտածելով, որ խոցելի է այս տարածքը։ Աջուձախ շարժվելով՝ նկատել եմ, դրոնը շարժվում է դեպի վեր։ 500 մ գնացել եմ, տեսել եմ 2 կանգնած մեքենա, դրանցից դուրս են եկել 5-7 մարդ, գնացել, կանգնել եմ կողքները, տեսա մեկի ձեռքին պուլտ կա, ասացի՝ դա ինչ է, տղա, ասում է՝ պուլտ է, ասում եմ՝ դուք ե՞ք իմ տան վրա դրոն բաց թողել, այլայլված ասում է՝ չէ, ինչ դրոն, ասում եմ՝ հետ կանչիր դրոնդ»,- պատմել է Վլադիմիր Գասպարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«Մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է». Վլադիմիր Գասպարյանը`Սևանի ափին տեղի ունեցած դեպքի մասին
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր