Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.29, EUR 569.58, RUB 6.39, GBP 620.78
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է». Վլադիմիր Գասպարյան
20:40, 10.08.2020

«Եթե հեղափոխությունը որոշի ձեզ որպես զոհ մատուցել, դուք պատրա՞ստ եք դրան».- «Para TV»-ի եթերում Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց լրագրողը:

Ի պատասխան Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, ես զոհի կերպար չեմ կարող լինել։ Ես այնքան մահ եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել, ես հոգեբանորեն միշտ պատրաստ եմ ամեն ինչի, ավելի դաժան բաներ եմ տեսել, ընկերներ եմ կորցրել, կռիվ եմ արել․․․: Եվ չեմ պատրաստվում հանդուրժել, վաղը դուք կարող եք տեսնել դրոնը ձեր լուսամուտի առջև և կպարզեք, որ «Ազատությունն» ուզում էր իմանալ՝ ինչ էիք անում դուք ներսում։ Եթե մի պետության մեջ պետք է հանդուրժեն, կներեք բառիս համար, բեսպրեդելը, այդ պետությանը պետք է դնել տեղը։ Ես չեմ ասի՝ սթափվեք, գժուկնե՛ր, սա փոքր երկիր է, ես կասեմ՝ սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է։ Մարդիկ կան, որ վախենալուց խելոքանում են, մարդիկ էլ կան, որ վախեցնելուց, ավելի․․․»,- Գասպարյանը չի ավարտել միտքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սթափվե՛ք, գժեր, սա փոքր երկիր է». Վլադիմիր Գասպարյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր