Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Լիբանանի կառավարությունը հրաժարական տվեց ամբողջ կազմով
22:10, 10.08.2020

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն այսօր՝ օգոստոսի 10-ին պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին՝ ամբողջական կազմով։ Հանրությանն իր հրաժեշտի տեսաուղերձում Դիաբը հայտնել է. «Կոռուպցիոն համակարգն ավելի ուժեղ գտնվեց, քան Լիբանան պետությունը։ Մենք չենք հետապնդել որևէ անձնական շահ, սակայն այն շրջանակները, որոնք շուրջ 30 տարի գտնվում էին իշխանության ղեկին, կարողացան թունավորել կառավարությանը և ժողովրդին տրամադրել մեր դեմ»։

Կառավարության հրաժարականի հիմնական պատճառը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն էր, որի արդյունքում զոհվել է մոտ 200 մարդ, վիրավորվել շուրջ 6000-ը։ Պայթյունին հաջորդել էին փողոցային ցույցերը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր