ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Դանակահարված հայրն ու նրա որդիները տեղափոխվել են հիվանդանոց
23:00, 10.08.2020 | mamul.am
6446 | 0

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» ԲԿ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը և 28-ամյա Էրիկ Հարությունյանը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ., Գ., Է. Հարությունյաններին:
Հ. Պետրոսյանը ձերբակալվել է:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադևոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր