ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Թամարա Մարությանը գնահատելի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում». Գ. Սունդուկյանի թատրոն
23:45, 10.08.2020 | mamul.am
10636 | 0

Այսօր սգում ենք մեր թատրոնի նվիրյալներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր՝ Թամարա Մարությանի և նրա ընտանիքի ողբերգական վախճանը։

Թամարա Մարությանը երկար տարիներ աշխատել է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական բաժնում և գնահատելի ներդրում ունեցել թատրոնի ստեղծագործական կյանքում։

Կորուստն անդառնալի է, ցավը՝ անսփոփ։ Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ծնողներին, հարազատների ու ընկերներին։ Մայր թատրոնի առցանց հեռարձակվող ծրագրերը մեկ շաբաթով կդադարեցվեն՝ ի հիշատակ մեր սիրելի Թամարայի։

Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը` 17:30-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու 2 երեխաները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր