Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+20 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Խմած վարորդի բանալիները խլեք, ոստիկանություն կանչեք, ով էլ որ լինի». Նարեկ Սարգսյան
04:10, 11.08.2020

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեքենան դանդաղ քշեք։ Ինչ էլ լինի՝ դանդաղ քշեք։ Հաշվարկեք դիմացի վարորդի սխալը։ Եթե ինչ-որ մեկը ձեզ վազանցում է՝ դանդաղեցրեք ընթացքը, որ հեշտ վազանցի։ Զիջեք։ Եթե հետևից շատ մոտ է քշում, թողեք թող անցնի։ Ճանապարհ է խնդրում՝ տվեք։ Եթե գիշեր է և անձրևոտ եղանակ է՝ առավել ևս դանդաղ քշեք։ Եթե անծանոթ ճանապարհ է՝ կրկնակի ուշադիր եղեք, որպեսզի նկատեք ոլորանները։ Եթե մեքենան լիքն է, մեքենայի ճկությունը ընկնում է՝ լիքը մեքենայով պիտի ավելի դանդաղ երթևեկեք, քան, երբ մեքենան դատարկ է։ Եթե մեքենայի մեջ երեխաներ կան՝ տասնապատիկ ուշադիր քշեք - դանդաղ, ուշադիր, կենտրոնացած։ Եթե երեխա կա, դուք էդ պահին պիտի լինեք զգոնության գագաթնակետի վրա։ Եթե գյուղով եք անցնում՝ 50 կմ-ից ավելի մի քշեք, նույնիսկ եթե թույլատրելի է 60 կմժ։ Եթե գիշերով եկար ճանապարհ եք քշում, ստիպեք, որ առնվազն մի հոգի արթուն մնա և անընդհատ խոսի ձեզ հետ։ Եթե զգում եք, որ հոգնած եք՝ աշխարհ էլ շուռ գա, կանգանեք մի ապահով տեղ՝ մայրուղուց հեռու և մի քանի րոպե աչք կպցրեք-թարմացեք ու շարունակեք ճանապարհը։ Եթե հյուր եք և մեքենայով պիտի ետ վերադառնաք, նույնիսկ գարեջուր մի խմեք։ Ոչ մի կաթիլ ակոհոլ։ Նույնիսկ եթե մի քանի ժամ անցնելու է՝ կապ չունի։ Մեքենան և ակլոհոլը ԱՆ-ՀԱ-ՄԱ-ՏԵ-ՂԵ-ԼԻ ԵՆ։ Եթե խմել եք ալկոհոլ, մոռացեք ղեկին նստելու մասին։ Սթափ վարորդ կանչեք։ Այդպիսի ծառայություններ կան։ Եթե սիրում եք խմել՝ տաքսիով հյուր գնացեք ու հարբեք սրտներիդ ուզածի չափ։ Եթե հյուրընկալող կողմն եք և տեսնում եք խմած մարդ, որը պիտի նստի ղեկին, թույլ մի տվեք՝ փակեք դարպասները, խլեք բանալիները և ոստիկանություն կանչեք՝ ով էլ որ լինի։

Խնդրու՛մ եմ ձեզ, հետևեք այս ցուցումներին։ Կյանքը թանկ է»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր