ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մարդիկ չպետք հավատան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում»․ Ջոն Բոլթոն
00:30, 11.08.2020 | mamul.am
4357 | 0

«Սորոսը գործում է իր անունից, ԱՄՆ-ի անունից չի գործում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նրա խոսքով` այն կազմակերպությունները, որոնց Ջորջ Սորոսը ֆինանսավորում է, պատասխանատու են իրենց ղեկավարությանը. «ԱՄՆ կառավարությունից հրամաններ չեն ստանում, դա հաստատ է։ Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում։ Այս հարցի շուրջ նաև ԱՄՆ-ում շատ բանավեճեր կան: Մարդիկ կարող են Սորոսի կազմակերպությանը վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում են, բայց այն ԱՄՆ կառավարությունից չի ստացել որևէ թույլտվություն և լեգիտիմություն»,- ասել է Բոլթոնը:

Մանրամասները` տեսանյութում:

«Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում»․ Ջոն Բոլթոն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր