ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բելառուսում ևս մեկ զոհ կա. ՕՄՕՆ-ը կրակում է ժողովրդի վրա
01:00, 11.08.2020 | mamul.am
7144 | 0

Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում և մի շարք խոշոր քաղաքներում մեծանում է ընդվզման ալիքը: Ամենուրեք տեղի են ունենում բախումներ ՕՄՕՆ-ի ուժայինների հետ, որոնք հաճախ ընթանում են արյունահեղությամբ: Ըստ ականատեսների՝ ուժայինները պարզապես հարձակվում ու ծեծում են խաղաղ ցուցարարներին: Քիչ առաջ հայտնի դարձավ ևս մեկ զոհի մասին: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, իբրև թե զոհված ցուցարարը չպարզված իր է փորձել նետել ուժայինների ուղղությամբ, որը պայթել է նրա ձեռքում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Մինսկում բողոքի ցույցերի ցրման ժամանակ հնչած կրակոցներից ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել «Наша Нiва» պորտալի կին լրագրողը: Խակի գույնի համազգեստով մարդիկ կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Այնուհետև արցունքաբեր գազ է կիրառվել: Ավելի վաղ արձակվել են նաև լուսաձայնային նռնակներ:

Ձերբակալություններ են տեղի ունենում Բելառուսի մայրաքաղաքում, ինչպես նաև Բրեստում և Գրոդնոյում: Մինսկի կենտրոնում նաև նկատել են ինքնաձիգերով անձանց:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքում հանրապետության առաջին և միակ նախագահ (1994 թվականից) Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80,23%-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում ցույցերի ժամանակ ոստիկանական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարին, ով տեղում մահացել է:

Բելառուսում ՕՄՕՆ-ը կրակում է ժողովրդի վրա
Բելառուսում ՕՄՕՆ-ը կրակում է ժողովրդի վրա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր