Իսրայելում 18 կարատանոց սպիտակ ոսկուց և 3600 ադամանդից դիմակ կպատրաստվի։ Ադամանդները, որոնք կպատեն թանկարժեք դիմակը, թեև անհարմարություններ կստեղծեն տիրոջ համար՝ այն կրելիս, այնուամենայնիվ, կօգնեն սեփականատիրոջը ուշադրության կենտրոնում լինել: Ոսկերչի խոսքով՝ դիմակը կկշռի մոտավորապես 270 գրամ՝ գրեթե 100 անգամ ավելի, քան սովորական բժշկական դիմակը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2,5 կիլոգրամանոց ոսկե դիմակ պատվիրած հնդիկ մեծահարուստը դրա դիմաց վճարել էր 4000 դոլար՝ վստահ չլինելով, սակայն, որ այն կորոնավիրուսից կպաշտպանի: |