The Beatles լեգենդար ռոք խումբը փլուզվել է «ընտանեկան վեճի» պատճառով, պատմել է խմբի ստեղծողներից Փոլ Մաքքարթնին: Բրիտանական GQ-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երկար ժամանակ անհանգստացած է եղել այն պատճառով, որ երկրպագուները իրեն մեղադրել են խմբի փլուզման մեջ: Ընդ որում, նա ընդգծել է, որ սխալ է այն կարծիքը, թե The Beatles-ի երաժիշտներն ատել են միմյանց: The Beatles խումբը հիմնադրվել է 1960-ին, փլուզվել՝ 1970-ին, որից հետո խմբի մասնակիցները սկսել են սոլո կարիերա։ Խումբը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության զարգացման վրա։ «Լիվերպուլյան քառյակի» կազմում էին Փոլ Մաքքարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը, Ռինգո Սթարը: 2001-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 16-ը սահմանել Է The Beatles-ի համաշխարհային օր։ |