Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.32, EUR 565.06, RUB 6.28, GBP 618.49
+15 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սուրեն Պապիկյանին առաջարկել եմ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգել». Էդմոն Մարուքյան
09:35, 11.08.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։

Սյունիքի մարզի Հին և Նոր Խնձորեսկ համայնքներն իրար կապող հայտնի ճոճվող կամուրջը զբոսաշրջային ուղղություն է։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաք է։

Սակայն տեղի միակ ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին։

Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը, ինչը, իհարկե, կունենա դրական ազդեցություն զբոսաշրջային հոսքի և տեղի բնկաչության կենսապայմանների համար»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր