ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
11:05, 11.08.2020 | mamul.am
2241 | 0

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

COVID-19 –ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր