ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 4945 նոր դեպք
12:50, 11.08.2020 | mamul.am
4058 | 0

Ռուսաստանի 84 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 4 945 դեպք է հաստատվել, որը ամենափոքր թիվն է վերջին 15 շաբաթվա ընթացքում, մահացել է 130 մարդ (նախօրեին՝ 70): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 897 599 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 703 175 բուժառու (նախօրեին՝ 6 494), մահացել է 15 131 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 694 դեպք, մահացել է 14 մարդ, ապաքինվել է 1 043 բուժառու: COVID-19-ի ևս 168 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Մերձմոսկվայում՝ 154, Սանկտ Պետերբուրգում՝ 157, Ռոստովի մարզում՝ 126, Կրասնոյարսկի երկրամասում՝ 122, Ստավրոպոլի երկրամասում՝ 111, Նիժնի Նովգորոդում՝ 119 և Իրկուտսկում՝ 124։
Ռուսաստանի այլ շրջաններում նոր դեպքերի թիվը չի գերազանցել 100-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր