ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Միջազգային փորձագետները 4-17 տրիլիոն դոլար են գնահատել Ռուսաստանի անտառների արժեքը
21:20, 11.08.2020 | mamul.am
5354 | 1

Ռուսաստանին է պատկանում աշխարհի ամենահարուստ անտառային ռեսուրսները։ Աշխարհի անտառների ընդհանուր տարածքը կազմում է 4 միլիարդ հեկտար, որից ավելի քան 20%-ը՝ 815 միլիոն հեկտարը, գտնվում է Ռուսաստանում, գրում է РБК-ն՝ հղում անելով միջազգային փորձագետների զեկույցին։

Boston Consulting Group հետազոտական ընկերությունը աշխարհում անտառային ռեսուրսների արժեքը գնահատել է 50-150 տրլն դոլար, իսկ Ռուսաստանում անտառների արժեքը կազմում է 4-17 տրիլիոն դոլար: Ընկերության փորձագետների կարծիքով՝ անտառների հիմնական դերը կայանում է կլիմայի կարգավորման հարցը (CO2-ի կլանման և ածխածնի պահպանման ունակությունը)։
Անտառների արժեքը հաշվարկվում է EU Emissions Trading System-ի կողմից հաշվարկված գների հիման վրա։ Ներկա պահին այն կազմում է 27 դոլար` մեկ տոննա CO2-ի դիմաց: Գլոբալ տաքացումը կանխելու համար CO2-ի արժեքը պետք է լինի ավելի բարձր, քան 1 մեկ տոննայի դիմաց 135 դոլարը, այս դեպքում Ռուսաստանի անտառների արժեքն աճում է՝ հասնելով մինչև 17 տրիլիոն դոլարի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր