ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Սկանդալ Իտալիայում. 5 պատգամավոր դիմել է կորոնավիրուսից տուժածների համար նախատեսված նպաստ ստանալու համար
16:50, 11.08.2020 | mamul.am
8731 | 0

Իտալացի հինգ պատգամավորներ ստացել են կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքներից տուժած քաղաքացիների համար նախատեսված պետական աջակցության գումարները, որը կազմում է 600 եվրո, հայտնում է La Repubblica-ն:

Պատգամավորները դիմել են սոցիալական ապահովության և կենսաթոշակի հարցերով գործակալությանը: Նպաստ ստացած պատգամավորների անունները, սակայն, չեն նշվում: Խորհրդարանական բոլոր կուսակցությունների ղեկավարներն արդեն դատապարտել են իրենց անհայտ գործընկերների քայլը։

Երկրի արտգործնախարարը և «Հինգ աստղերի շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Լուիջի դի Մայոն, նշել են, որ այդ պատգամավորների անունները պետք է հայտնի դառնան, որից հետո նրանք պետք է ներողություն խնդրեն համաքաղաքացիներից և լքեն իրենց պաշտոնները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր